Փաշինյանն իր որդի Աշոտին էլ ռուսական ագենտ կհռչակի, եթե իրեն ընդդիմանա․ Սուրեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Փաշինյանը շանտաժի տակ հողերը հանձնում է, Ալիևն ասում է՝ եթե չանես, պատերազմ կլինի, Տավուշի բնակչության կյանքը այդ հատվածում անհնարին է դառնալու, կթողնեն ու կգնան։ Եթե Ալիևը Չարբախով կամ Ավանով սահման անցկացներ, դա էլ էր ձեռքբերո՞ւմ համարվելու, ձեռքբերում կլիներ, եթե Ադրբեջանը Բերքաբերից հատված վերադարձներ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային - քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

Խոսելով մեկ շաբաթից ավելի բնակչության պայքարի և իշխանության կողմից հնչող մեղադրանքների մասին, թե այն ուղղորդված է դրսից, Սահակյանը նշեց․ «Փաշինյանին ով ընդդիմանում է, նրան ռուսական ագենտ է հռչակում, եթե Աշոտ Փաշինյանն էլ ընդդիմանա՝ նույնը կանի, դա աշխատող ձև է, հիմա էլ Բագրատ Սրբազանին է ասում նույնը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ