Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ֆֆ

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանը գրում է․ 

 

«Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, եթե բերվի քաղաքական դաշտ։

Մեզանում լայն տարածում գտած հակակուսակցական խոսույթը վկայում է մեր քաղաքական մշակույթի ու քաղաքական գիտակցության չափազանց ցածր մակարդակում գտնվելու մասին։

Այլ բան է, որ ֆրոնտմեն֊կուսակցությունները խորքային վերաֆորմատավորման կարիք ունեն։

Արագ չվերաֆորմատավորվեն ոչինչ չի ստացվի։ Լավագույն դեպքում գործընթացը կսահմանափակվի տարբեր հասարակական նախաձեռնություններով։

Պետության ճգնաժամային կառավարումը քաղաքական կառավարում է։ Հետևաբար, այն պահանջում է քաղաքական լուծումներ քաղաքական ինստիտուտների կողմից մշակվող ու ներդրվող։

Կլինի քաղաքական գրագետ կառավարում կլինի ժողովրդական ցասում։ Ու երբեք հակառակը»։