Թբիլիսիում ցուցարարները շարժվում են դեպի կառավարության շենք, կրքերը չեն հանդարտվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ֆ

Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարների մի մասը խորհրդարանի մոտից Լեոնիձե փողոցով շարժվում է դեպի կառավարության շենք։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։

Ցուցարարների մի մասը մնացել է խորհրդարանի առջևի ու հետևի մասերում, ինչպես նաև կողային մուտքերի մոտ։ Խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը լարվել է երեկոյան ժամը 21.00-ին, այն բանից հետո, երբ ավարտվել է խորհրդարանի լիագումար նիստը, որում քննարկվում էր «ռուսական օրենք» անվամբ հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:

Ցուցարարները փորձել են շրջափակել խորհրդարանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել փակել խորհրդարանի կողային մուտքերը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել.

«Ստրուկներ, Ստրուկներ»,- վանկարկել են ցուցարարները։ Ցուցարարները ձեռքերը վեր են պարզել՝ ի նշան այն բանի, որ ցույցը խաղաղ է։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին` «ազատել խորհրդարանի շենքի մուտքի և ելքի տարածքները»։ Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են ջրցան մեքենա և հատուկջոկատայիններ։

Հաղորդվում է, որ հատուկ ջոկատայինները պղպեղի սփրեյ են արձակել անմիջապես խորհրդարանի հետևի մուտքի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը, որի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները նաև ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։ Դրան ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ։



Աղբյուրը՝ Aliq.ge