ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն Ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջ քաշելով անհիմն թեզեր․
«Այս բանաձևը հակասում է նաև ՄԱԿ-ի 1948թ.Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիային, որը նախատեսում է, որ Ցեղասպանության հանցագործությունը կարող է քննվել բացառապես իրավասու դատարանի կողմից», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
--00—ՍՊ