«Ծանոթացա քաղաքացիների խնդիրներին, լսեցի նրանց առաջարկները»․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

f

Այսօր կատարեցի քաղաքացիների ընդունելություն, ֆեյսբուքյան իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։

Ծանոթացա քաղաքացիների խնդիրներին, լսեցի նրանց առաջարկները և հանձնարարեցի համապատասխան պաշտոնատար անձանց մանրամասն ուսումնասիրել դեպքերը և հնարավորությունների սահմաններում տալ լուծումներ»,- գրել է նա։ 

--00—ՍՊ