ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է Չինաստան այցելել իր նոր նախագահական ժամկետի մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց՝ այդպիսով ընդգծելով երկու երկրների միջև աճող կապերի կարևորությունը, գրում է Bloomberg-ը։
Այցը նախատեսված է մայիսի 15-16-ը, հայտնել է Կրեմլին մոտ աղբյուրը:
Ժամկետները դեռ կարող են փոխվել, բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների մեկնելը կլինի Պուտինի առաջին արտասահման ուղևորությունը մայիսի 7-ին Կրեմլում նրա երդմնակալությունից հետո, նշել է աղբյուրը։
--00—ՍՊ