Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դ

 

 Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը օկուպացված Ակնայում (Աղդամ) ծանոթացել է ականազերծման գործընթացին: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին հայտնել է X-ում․

«Այսօր այցելել եմ Ադրբեջանի արևմուտքում գտնվող Աղդամ՝ ականազերծման կարիքների մասին ավելին իմանալու համար։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Եվրամիության աջակցությունը փոխում համայնքների կյանքը», - գրել է նա։ 

 

--00—ՍՊ