Քաղաքական սրացումներ կան, պետք է պատրաստ լինել նախկին քաղաքական բանդային հակահարված տալուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

 

Քաղաքական որոշակի սրացումներ կան։ Ժողովրդավարության կողմնակից ուժերը պետք է պատրաստ լինեն նախկին քաղաքական բանդային հակահարված տալուն և նրանց վերադարձը  քաղաքական դաշտ թույլ չտալու համար։ Դրանք մերժված իշխանության ռևանշիստական քայլեր են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ 

Նրա համոզմամբ՝ հակահեղափոխությունը դեռ օրակարգում է, բայց արժեր քաղաքական ամբիցիաները հետաձգել, քանի դեռ իշխանությունը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ։
«ՀՀ-ում նոր քաղաքական գործընթացներ դեռ տեղի չեն ունենում։ Մեր քաղաքական լեքսիկոնում հակահեղափոխություն բառը դեռևս պահպանում է իր օրակարգը, կամ գոնե որոշ ուժեր իրենց նպատակների մեջ ունեն դրա իրականացումը։ Այսինքն՝ մենք ունենք այդ համակարտությունը, այլ բան, որ այդ ուժերն այնքան թույլ են, որ քաղաքական օրակարգ դեռևս չեն ստեղծում, բայց նաև ամբողջությամբ անտեսել հակահեղափոխության քայլերը, ճիշտ չի լինի»,- ասել է Խաչատրյանը։

Մանրամասները՝  տեսանյութում։