Նիկոլ Փաշինյանը 2016-ի քառօրյայից հետ վերածվեց ոչմիթիզականների «հոգեզավակի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

«Մեր քաղաքական ուժի՝ իշխանության լծակներին տիրապետելը միակ փրկությունն է իրավիճակի կայունացման համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը նկատել է՝ կան քաղաքական ուժեր, որոնք, Վուդրո Վիլսոնի քարտեզն ուսերին, ծովից ծով Հայաստան են քարոզում։

«Էլ ի՞նչ աղետ պետք է լինի, որ այս արկածախնդրությանը վերջ տրվի։ Սա վերջին հնարավորությունն է լրջանալու։ Անդունդի եզրին ենք։ Կա՛մ լրջանում ենք ու լուծում մեր խնդիրները, կա՛մ գլորվում ենք»,- ընդգծել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն ուժերը, որոնք Հադրութ, Շուշի, ծովից ծով Հայաստան, Քուռ-արաքսյան հանրապետություն, յոթ տարածքներ են հետ բերում,  մի յոթ էլ վրադիր, արկածախնդիրներ են, «շառլատաններ» են, խաբում են։ 

«Էսօրվա խնդիրն այն է, որ Արցախին օգնենք տնտեսապես ու ֆինանսապես, որպեսզի ղարաբաղցիները մնան իրենց հողի վրա, Հայաստան եկածներն էլ վերադառնան։

Այսօր Ադրբեջանն է խաղաղություն հաստատողը։ Ուզենա կհաստատի, չէ՝ հազար հոգի էլ կուղարկի «կապույտ» լիճ։ Առաջին քայլն այն է, որ Ադրբեջանի հետ պատերազմական գործողությունների բացառման պայմանագիր լինի։ Դրանից հետո մենք պետք է բանակցենք Ղարաբաղի, Հադրութի կարգավիճակ և այլնի մասին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։