ՀՀ դեսպանությունը բեռնատարների վարորդներին կոչ է անում Վրաստանում դուրս չգալ մեքենայից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

բեռնատար

Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումներից՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բեռնատարների վարորդներին կոչ է անում.

1. Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել,
2. Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),
3. ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից։
4.Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։