Երևանի Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

հասարակական

Նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ քամու հետևանքով ծառեր են շրջվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Ըստ գրառման, շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Տուժածներ չկան: Փողոցներից մեկում ավտոմեքենա է վնասվել: Արմատախիլ եղած ծառերը հեռացվել են տարածքից: