ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Արցախում ևս դադարեցնել հանրահավաքները։
«Ինչպես հայտնի է, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավրուսի համաճարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով անհրաժեշտ ենք համարում անցնել կառավարման արտակարգ ռեժիմի։
Ցավոք, գործող իշխանությունը չի ընդունում այս մոտեցումը և միայն մասնակի քայլեր է ձեռնարկում։
Այդ քայլերի թվում կարևոր որոշում է ընդունվել հանրային հավաքներ չանելու վերաբերյալ։
Արցախը Հայաստանի Հանրապետության բաղադրիչ է, ուստի այնտեղ ևս պետք է դադարեցվեն հավաքները, որոնք ինտենսիվ կերպով անցկացվում են նախընտրական քարոզարշավի ընթացքում»,-գրել է Ժիրայր Սեֆիլյան։