Քննարկվել է Հաղթանակի և Հանրապետության տոների միջոցառումների նախապատրաստման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Սուրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:

սուրեն

Ընդգծելով մայիսյան տոների և հատկապես հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների համապետական բնույթը՝ նախարար Պապիկյանը կարևորել է առաջիկա աշխատանքները համակարգված և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը: 

Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կազմակերպչական մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: