Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 503,6 մլրդ դրամ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021թ. բյուջեի նախագծով հատկացվել է 503,6 մլրդ դրամ՝ 11 ծրագրում ընդգրկված 99 միջոցառման համար:

 ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ ցուցանիշը 10,7 մլրդ դրամով ավելին է 2020թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2,2 տոկոս։

«Չնայած ֆինանսական դժվարություններին՝ մեր ոլորտի ծրագրերում նվազումներ,  կասեցումներ չեն եղել։ Պահպանվել են նախորդ տարվա ծավալները, որոշ ծրագրերում եղել են նաև ավելացումներ»,-ասել է նախարարը։

Ըստ Բաթոյանի՝  ռազմական դրությամբ պայմանավորված սոցիալական աջակցությանը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը միտված ծրագրերը մնում են ուժի մեջ․

«Այսօրվա բյուջեն թույլ է տալիս նոր շահառուներին ընթացիկ ծրագրերում ընդգրկել»։

--00—ՄՀ