Ցերեկը՝ քարոզարշավ, երեկոյան՝ հարսանիք. Աղազարյանը որդուն է ամուսնացնում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։

Մենք տեղեկացանք, որ հարսանիքի օրը որոշվել է մինչեւ հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում