ՀՀ փոխվարչապետ մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ․ ռազմավարության շուրջ քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News  

Մհեր Գրիգորյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները:

Փետրվարի 14-ի խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ: