«Էրեբունի պլազայում» կրակոց արձակած քաղաքացին զենքը հանձնել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Զինված ու դիմակավորված «էրեբունի Պլազաայի» շենք մուտք գործած քաղաքացին զենքը հանձնել է։ Այդ մասին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի Պլազայում» կրակոցներ են հնչել, կա պատանդ, ոստիկանները շրջափակել են շենքը: Դեպքի վայր են ժամանել  ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները` դիմակավորված, զինված և վահաններով:

24News-ի աղբյուրների համաձայն, «Էրեբունի Պլազայի» շենքում կա 5-7 պատանդ։

ՈւՂԻՂ եթերին կարող եք հետևել այստեղ։