ՀՀ-ի և Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2025-04-09_18-04-03

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

--00—ՅՄ