Հայի համար ամենասարսափելի ժամանակներում ենք, Հայրենիքը կառավարում են այն հանձնողները․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ф

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Հայի համար ամենասարսափելի ժամանակներում ենք…
  —Հայրենիքը սիրելը դատապարտելի է
  —Արժանապատվությունն՝ ատելի
  —Կրթում են անկիրթները
  —Պատվից խոսում են անպատիվները
  —Ապրումակցում քարոզում են ատելությամբ պարուրվածները
  —Ազգայինը գովազդում են մուղամ լսողները
  —Հայրենիքի <<պաշտպանությանը>> լծված են իրական պաշտպաններին ատողներն ու քարկոծողները
  —Հայրենիքը կառավարում են այն հանձնողները
  —Վախկոտները քաջության դասեր են տալիս
  Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս։ 
 Վերջին ուժերս հավաքում եմ ու շշնջում.<<ՀԱՅԵ՜Ր ՍԻՐՈւՄ ԵՄ ՁԵԶ, ԲՈԼՈՐԻԴ, ԱՆԽՏԻՐ>>»։ 
 

--00—ՍՊ