Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կանադայի վարչապետ և իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին հրաժարվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն անվանել։
«Իրավիճակը Գազայի հատվածում Մերձավոր Արևելքում սարսափելի է, բայց ես երբեք չեմ օգտագործում այս բառը քաղաքականության մեջ, որպեսզի չքաղաքականացնեմ իրավիճակը», – ասել է կառավարության ղեկավարը Ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բանավեճի ժամանակ։
Բանավեճի ընթացքում ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմեթ Սինգհը, մասնավորապես, կոչ է արել Գազայի հատվածում տիրող իրավիճակը ճանաչել որպես ցեղասպանություն։
Ավելի վաղ «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը Իսրայելին մեղադրել էր պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության մեջ՝ Գազայի հատվածում գործողությունները համեմատելով 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության հետ, որի ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, մահացել է 0,5-ից 1,1 մլն մարդ։
–00—ՅՄ