ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Այսօր ընդդեմ գլխավոր դատախազի հայց ենք ներկայացնելու, ԱԺ-ում ինձ անձեռնմխելիությունից զրկելու օրը նա կարող էր ինձ հակադարձելիս ասել, որ Հովիկ Աղազարյանը փաստերը մանիպուլացնում է, աղավաղում է, բայց նա ասաց՝ սուտ ա ասում։ Այն դեմքի արտահայտությունը, որով նա ինձ ասաց, վիրավորական է, պետք է հրապարակավ ներողություն խնդրի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով, իր համար որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից դուրս չգալու արգելքը, բայց սպասում է, որ դատախազը կարող է առաջիկայում գալ և կալանավորման միջնորդություն ներկայացնել։
Անդրադառնալով Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելուն, պատգամավորն ասաց, որ դա Փաշինյանի կողմից հրահանգված է եղել, ցույց տալու, որ տարբերություն չի դնում, բայց ինքը կողմ է քվեարկել, քանի որ ինքը պայքարում է Տարոն Մարգարյանի, Խաչատուր Սուքիասյանի և Ռուբեն Հայրապետյանի դեմ։
Խոսելով Գյումրիի և Փարաքարի ընտրություններից, պատգամավորը նշեց, որ իր համոզմամբ, Փաշինյանը մինչև ապրիլի 15-ը հրաժարական կտա, որպեսզի նախաձեռնի արտահերթ ընտրություններ։
ՀերմինեՄիքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ