Արտահերթ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են, եթե Փաշինյանն անցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

«Հայրենիքի փրկության շարժումն» է ստիպել Փաշինյանին խոսել արտահերթ ընտրություններից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ գնահատելով, որ շարժումը լուրջ դերակատարություն է ունեցել տեղի ունեցող գործընթացների վրա։

Մինասյանը վստահ է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ պատրվակով չի գնա ընտրությունների։ Գնալու դեպքում, ըստ հանրապետական գործչի, դրանց արդյունքները կանխորոշված են։

Նա կարծում է, որ անկախ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մասնակցությունից, կգտնվեն այլ ուժեր, որոնք կմասնակցեն ընտրություններին և կապահովեն դրանց լեգիտիմությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ