Փաշինյանը չի կարողանում ազատ քայլել, ո՞նց է գնալու ընտրության․ Հովհաննես Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա 5 տոկոսի աջակցություն էլ չունի։ Այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը, թեև կոնսուլտացիաներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ, այնուամենայնիվ, որևէ պատճառաբանությամբ հետ է կանգնելու իր խոսքից։

«Փաշինյանը չի կարողանում ազատ քայլել, ո՞նց է գնալու ընտրության»,- ասել է նա։

Խոսելով ԳՇ պետի և մյուս զինվորականների շուրջ ծագած խնդրի մասին՝ Սահակյանն ասել է, որ շտաբի հայտարարությունը լրջորեն պետք է ուսումնասիրվի։

«ԳՇ հայտարարությունն ուղիղ հաղորդում է հանցագործության մասին»,- նկատել է նախկին պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ