ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը, խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, ասել է․ «Ո՛չ ես, ոչ Իսրայելը չենք ցանկանում հարձակվել, եթե դրանից կարելի է խուսափել»․
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ», - Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո:
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։
--00—ՍՊ