ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ սահմանին զորքերի ավելացման ծրագրին։ Զորքը կհամալրվի 4 հազար 5 հարյուր զինվորականով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Լիբանանի նախագահական գրասենյակը։
«Կառավարությունը երեք շաբաթ առաջ հավանություն է տվել 4 հազար 5 հարյուր զինվորականի զորակոչին ուժեղացնելու մեր ներկայությունը հարավում», - զեկույցում մեջբերում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը: