ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում դժգոհեց կադրերից․ «Հայաստանում խորը կադրային սով է, ճգնաժամ, կառավարիչները կառավարել չգիտեն, եթե կարելի է մեքենա վարել առանց վարել իմանալու, կարող են և կառավարության անդամ լինել՝ որակ չունենալով, կխելագարվեմ, 17 սխալով ինձ նամակ են գրում», - բարկացել էր վարչապետը։
24News-ը մայրաքաղաքում իրականացրել է հարցում, քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ըստ իրենց՝ ո՞րն է պատճառը կամ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում կադրային սով է։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսը մեղադրեցին հենց կառավարության ղեկավարին, որ սխալ նշանակումներ է իրականացնում։ Ոմանք էլ նշեցին, որ պատճառը կրթության որակն է։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
--00—ԱՊ