Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Screenshot_2

ԼՂ-ից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ, սա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի պարզաբանումը։

Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:

--00—ՅՄ