Սասուն Միքայելյա՜ն, հավաքեք ձեզ, Երկրապա՞հ եք, գնացեք սահման պահեք, ոչ թե ժողովրդի վրա հարձակվեք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել Տավուշում ցուցարարների վրա կազմակերպության անդամների հարձակումներին․ «Դուք և ձեր կցորդները, հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը»,-ասաց նա։

Սրբազանը հիշեցրեց Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպը, երբ տեղի ԵԿՄ վարչության պետը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել ցուցարարներին՝ նշելով, որ գիտի, թե ով է դա արել՝ Կոթիի բնակիչ Յուրի Հարությունյանը։

«Այսօր ինչ գործել եք ամբողջը ձեր պատասխանատվությունն է, արդեն 2-3 անգամ սադրել եք, և եթե դրան մասնակից են նաև այս իշխանությունները պատասխանատվությունը ամբողջությամբ ձեր ու նրան վրա է։ Փորձել եք վախեցնել, որպեսզի որևէ տեսակի շարժում չլինի, սա կրկնակի հանցագործություն է։ Երկրապահ եք, գնացեք սահմանը պահեք, դա ձեր առաքելությունն է»,-ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ