Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Իլհամ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

662793e153c3c662793e153c3d1713869793662793e153c3a662793e153c3b

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, թեև մասնակցել է նախագահի և վարչապետի մակարդակով որոշ միջոցառումների։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա չի բացառել, որ անդամակցության թեման ապագայում կարող է քննարկման առարկա դառնալ։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այդ մերձեցումից, եթե դա տեսնենք, որոշում կկայացնենք։ Ադրբեջանը շատ սերտ գործընկերություն ունի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից»,- ասել է նա։

--00—ՅՄ