Ռոսսելխոզնադզորը թույլատրել է Հայաստանից 4 ընկերությունների կաթնամթերք մատակարարել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

կաթ

Ռոսսելխոզնադզորը թույլատրել է Հայաստանից 4 ընկերությունների կաթնամթերք մատակարարել  Ռուսաստանի Դաշնություն։

Խոսքը հայաստանյան «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գաթ» ՓԲԸ ընկերությունների արտադրանքի մասին է։

Ռոսսելխոզնադզորի թույլտվության մասին հայտարարվել է ՌԴ կարգավորիչի ղեկավարի և նրա հայ գործընկերոջ միջև նախորդ օրը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով։ Հաշվի են առնվել երկրների անասնաբուժական ծառայությունների համաձայնագրերը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության վերաբերյալ։

--00—ԼՀ