Թուրքերը Կիրանց ու Բաղանիս գյուղերի գլխին են կանգնելու, որ ճանապարհը փակեն, ի՞նչ ենք անելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

 

Ադրբեջանցիները Տավուշի պաշտպանական գիծը ճեղքելու են, Տավուշի հատվածում իրականացվող սահմանազատման գործընթացից ուրախանալու բան չկա: Եթե հանձնեն այդ տարածքները, ադրբեջանցիները Կիրանց գյուղի ու Բաղանիսի զորամասի գլխին են կանգնելու, ի՞նչ ենք անելու, որ տարբեր պատրվակներով ճանապարհը փակեն: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հեռուստամեկնաբան, ժուռնալիստների ֆեդերացիայի միջազգային անդամ Նաիրի Հոխիկյանը:  

«ՀՀ-ն կազմաքանդելու մեծ սցենար է իրականացվում, սա պետք է հասկանանք: Սահմանազատման աշխատանք չկա, ուղղակի տարածք են տալիս, ապօրինի քայլերի հետ գործ ունենք, սա թուրքի ձեռքին խաղալիք դարձած իշխանություն է: Երկրին տեր պետք է կանգնել, սա կուսակցության հարց չէ, մեր պետության հարցն է»,- ընդգծեց Հոխիկյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան