Ժամանակը չի աշխատում ո'չ ՀՀ-ի, ո'չ ՌԴ-ի օգտին, պետք է խորը երկխոսություն տեղի ունենա. Այվազյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Բոլորիս մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ ՌԴ-ն իր քայլերը պայմանավորում և արդարացնում է մեկ անձի անհեռատես քաղաքականությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝  ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է ենթադրեն երկարատև համագործակցություն։

«Մեր երկկողմ հարաբերությունները այսօր գտնվում են ճգնաժամային իրավիճակում, և հասունացել է պահը, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեղի ունենա խորը երկխոսություն, որը հստակություն կմտցնի դաշնակցային հարաբերությունների արդիականության և դրանց հեռանկարների մասով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ