Ոստիկանության ակադեմիայի մոտ «Նիվա»-ն բախվել է «KAMAZ»-ին. կան վիրավորներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նի

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դիմաց Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Օքսեն Տ.-ի վարած «KAMAZ» մակնիշի բեռնատարին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս.-ն և նրա ուղևոր Երևանի բնակիչ 32-ամյա Եղիշե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ