Համոզված եմ, որ Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնումը ավելի կամրապնդվի․ Լուկաշենկոն՝ ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Screenshot_1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ․

«Ես անկեղծորեն համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում զարգացած ամուր երկկողմ տնտեսական կապերը, սերտ մարդկային և հումանիտար շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին և բարգավաճմանը, կամրապնդեն Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնումը»,- Բելառուսի ղեկավարի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

--00—ՅՄ