ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Մայր Հայաստանի» որոշմամբ Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայցեր է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։
Վիճարկվում է Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Նշվում է, որ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։
Պահանջն է ներկայացվել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
--00—ՅՄ