Խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

photo_2024-04-07_13-21-34

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ.

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Դուք պարգեւում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր եւ հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս եւ կարգավորում կյանքի շարունակական ընթացքը:

Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության եւ ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում:

Ցանկանում եմ շեշտել նաեւ, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների եւ քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, եւ խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում:

Սիրելի՛ կանայք,

Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված եւ շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:

--00—ՅՄ