Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ա

Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և բազմակողմ շփումներին:

--00—ԼՀ