Գերմանիան ավելացնում է ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում իր աշխատակիցների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

գե

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Բեռլինը կավելացնի իր կոնտինգենտը Վրաստանում և Հայաստանում ԵՄ առաքելությունների շրջանակներում։ Այս մասին հայտնում  են ռուսական լրատվամիջոցները։

«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության համար ոստիկանության ծառայողների թիվը 15-ից կավելացվի 25-ի, իսկ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության համար՝ 20-ից 30-ի»,- հայտնել  է Հեբեշթրայթը։

--00—ԼՀ