ԵՊՀ ուսանողների հետ զրուցել ենք Հայաստանի արտաքին քաղաքականության անցյալի ու ներկայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

եպհ.

Նախօրեին, Ազգային ժողովում հադիպեցի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մեծ թվով ուսանողների հետ։  Այս մասին հայտնում է ԱԺ տնդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Շուրջ երկու ժամ զրուցում էինք մեր երկրի վիճակի,  Արցախյան բանակցությունների ողջ ընթացքի, Թուրքիայի հետ հարաբերությունների հոլովույթի Հայաստանի արտաքին քաղաքականության անցյալի ու ներկայի մասին։ Շատ դժվար էր զրույցը, քանի որ երիտասարդներին շատ հուսավառ խոսքեր չէի կարող ասել։ Դժվար էր, ցավալի պատմել ձախողումների, նախկինում եղած ձեռքբերումների ու ներկայիս կորուստների մասին։ Բայց խոսքս ավարտեցի նրանց ուղղված կոչով՝ լավ սովորել, լինել ակտիվ ու պահանջատեր ուսանող, ապա՝ մասնագետ, որ մեր երկիրն էլ նրանց օգնությամբ կարողանա մեջքն ուղղել ու նորից վերականգնի կորսվածը»,- փոխանցում է պատգամավորը։

--00—ԼՀ