Դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Նորաբակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

եմ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում՝ հրապարակելով հայ գյուղացիների հետ լուսանկար:

«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը:

--00—ԼՀ