Տոն օրերին Պուտինը ուղևորություններ չի նախատեսում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

regnum_picture_17033508935705_big

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա արձակուրդին չի ծրագրում ուղևորություններ երկրի մարզեր, սակայն գործուղումները կսկսվեն դրանցից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Առաջիկա օրերին (Նոր տարվա) ոչ, սակայն հետո կսկսվեն ուղևորությունները», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով, առաջիկա գործուղումները նախընտրական չեն կարող կոչվել. «Ինչո՞վ են դրանք տարբերվում աշխատանքայինից։ Քանի որ նա պետության ներկայիս ղեկավարն է, նրա մոտ բոլոր օրերն են աշխատանքային, ամբողջը աշխատանքային գրաֆիկի շրջանակներում», - պարզաբանել է Պեսկովը։

Նա հավելել է, որ այս կերպ Պուտինը կշարունակի մարզեր այցելելու ավանդական պրակտիկան։

--00—ՅՄ