Սա դրական քայլ է․ Եվրախորհուրդը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1674579845-1674577619-მარია-პეიჩინოვიჩ-ბურიჩი

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին գլխավոր քարտուղարը գրել է իր թվիթերում էջում։

«Սկսելով իմ պաշտոնական այցը Ադրբեջան՝ ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Սա դրական քայլ է ճիշտ ուղղությամբ։ Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել երկու կողմերին կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

--00—ՅՄ