Եվրախորհուրդը սկսել է Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու գործընթաց 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ա

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Ուկրաինայի և Լեհաստանի առաջարկով սկսել է Ռուսաստանի Դաշնության անդամակցությունն այդ կազմակերպությանը կասեցնելու գործընթաց։ Այս մասին «Թվիթերում» գրել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։ 

«Վերջնական որոշումը կընդունվի շուտով, սակայն այս հարցով կա փոխըմբռնում», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ