Աշոտյանը կալանավորված է Փաշինյանի ստերը ի ցույց դնելու համար, Խաչատուրովը, Մալյանը քաղբանտարկյալ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արագաչափ «սկոճող», «կարմիր գծերի» դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը ուզում է «կարմիր գծերի» վճարը 13 անգամ թանկացնել։ Նրանք մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելուց հետո հիմա քաղաքն են Ա և Բ գոտիների բաժանում, բաժանելն իրենց ոճն է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, «Սերժ Սարգսյանի աջակիցներ» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Միքայել Գրիգորյանը։

Անդրադառնալով նշված խնդիրների դեմ պայքարին՝ Գրիգորյանը նշեց, որ քայլեր են նախատեսվում՝ կանխելու նման նախաձեռնությունները։ Դիտարկմանը, թե ընդդիմադիրների բոլոր ակցիաները ավարտվում են մեծ թվով ձերբակալություններով, Գրիգորյանը պատասխանեց․ «Ոստիկանական բիրտ ուժ կիրառելը Փաշինյանի այցեքարտն է, բաց դա մեզ չի կանգնեցնի մեր պայքարում, մեզ դրանով չեն լռեցնի, եթե առերեսվենք, կապացուցենք ևս մեկ անգամ։ Հիմա Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան, Արմեն Աշոտյանը ի ցույց էր դնում Նիկոլ Փաշինյանի ստերը, դրա համար է կալանվորված, Նարեկ Մալյանն ու Գրիգորի Խաչատուրովը քաղաքական նպատակներով են կալանավորված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ