Քըլըչդարօղլուն հեռացավ. Թուրքիայի քաղաքական ընդդիմությունը նոր առաջնորդ ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ք

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ,  նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռացել է  ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Huriyet-ը։

Անկարայում տեղի է ունեցել ԺՀԿ-ի համագումարը, որի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքով Քըլըչդարօղլուն պարտվել է Օզգյուր Օզելին։

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն շուրջ 15 տարի առաջնորդում էր Թուրքիայի ամենահին կուսակցությունը, որը հիմնադրել է Մուստաֆա Քեմալը:

 

 --00—ԱՊ