Կան հարցեր, որոնք արագ լուծում չունեն, սակայն արցախցին պետք է համոզված լինի, որ դրանք իրագործվող են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

52673701527_d3d590721a_b.thumb_

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման:

Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:

Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել` աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման»:

--00—ՅՄ