ԵՄ-ն կտրամադրի 500 000 եվրո՝ ԼՂ-ում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1120281

Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ Այս մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ․

«Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է լրացուցիչ 500 000 եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ