Ավելի քան 12 մլն դրամ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի տրամադրման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

6623

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 12 մլն դրամ։

Անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

անհատույց բնակելի տարածք,

սոցիալական աջակցություն,

բնաիրային օգնություն,

հոգեբանական օգնություն,

իրավաբանական օգնություն,

բժշկական օգնություն։

Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացը 2023 թ․ իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով (թեժ գիծ՝ 099 88- 78- 08)։

--00—ՅՄ