ՆԱՏՕ-ի զորքերը կգան, բայց թուրքական դրոշներով, Փաշինյանը մեզ առանց դաշնակցի է թողել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՆԱՏՕ-ի զորքերը կգան, բայց թուրքական դրոշներով, Փաշինյանը մեզ առանց դաշնակցի է թողել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ, Հայաստանի առջև բավականին լուրջ արտաքին, անվտանգային մարտահրավերներ են ծառացած և մենք չենք կարող դրանց միայնակ դիմագրավել ու ակնհայտ է, որ դաշնակից է անհրաժեշտ։

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը փչացնում է մեր հարաբերությունները դաշնակցի հետ՝ չունենալով որևէ իրական այլընտրանք։ Ավելին՝ Վարդանյանի պնդմամբ, ՀՀ իշխանությունները չեն արձագանքում նաև Իրանի առաջարկներին։ Պատգամավորը նաև նշեց, որ Ֆրանսիայի կամ էլ ԱՄՆ-ի կողմից որևէ իրական առաջարկ չկա, բացի թվիթերյան աջակցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ