Փաշինյանի աջակիցը հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա․ նրան սպառնացել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

դդ

 Aravot.am  կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա:

Ըստ լրագրողի՝ հարձակվողը նույն անձն է, ով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սոցցանցային իր էջում տեղադրել է լրագրողների լուսանկարները և հասցեական սպառնացել նրանց հանդիպելու դեպքում մարմնական վնասվածքներ հասցնել:

Հռիփսիմե Ջեբեջյանն այդ առթիվ դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել կանխելու ենթադրյալ հանցագործության իրականություն դառնալը, փոխանցում է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։  

Այսօր՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ, լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը փորձել է կյանքի կոչել իր սպառնալիքները:

--00—ՍՊ